211652_close_icon
views-count1704 դիտում article-date 10:19 29-12-2020

Նախկինների ժամանակ ժողովուրդն ուներ հացի խնդիր, ներկաների օրոք՝ հացի և անվտանգության.Արման Վարդանյան․ ԼՈւՐԵՐ.com․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

««Արտահերթ խորհրդարանական ընտրությունները մենք պետք է օգտագործենք, որպեսզի մաքրենք այս դաշտը նման շառլատաններից, մարդկանցից, ովքեր եկել և խաբել են այս ժողովրդին»,-այս մասին [url=https://lurer.com/?p=400850&l=am]ԼՈւՐԵՐ.com[/url]-ի հետ հարցազրույցում հայտարարել է «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանն` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկին: «Դաշտ պետք է գան մարդիկ՝ հստակ ծրագրով, նոր գաղափարախոսությունով, բայց արդեն իսկ իրենց կյանքով ապացուցած, որ հոգ են տանում մեր ժողովրդի մասին և կարող են այս երկիրն այս իրավիճակից հանել»,- ասաց Վարդանյանը` համոզվածություն հայտնելով, որ նման մարդիկ ի հայտ կգան: «Ինձ համար բոլորը նախկին են. թե՛ նրանք, որոնց Նիկոլ Փաշինյանը համարում է նախկին, և հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է նախկին, քանի որ ազգի համար արդեն հնացել է: Ինքն օգտագործել է մարդկանց համոզելու իր ամբողջ ռեսուրսը»,- ընդգծեց «Միասնություն» շարժման ղեկավարը: Վարդանյանի խոսքով` Արցախյան երկրորդ պատերազմում մենք պարտություն կրեցինք նախկինների և նորերի թալանի պատճառով և մինչ օրս դրա համար որևիցե մեկը չի պատժվել: «Իհարկե, և՛ այնտեղ, և՛ այնտեղ կան նորմալ մարդիկ, բայց իրենք նույնպես պատասխանատվություն են կրում իրենց թիմերի համար: Ո՞վ է պատասխան տալու, ո՞ւր է Դավիթ Տոնոյանը: Ասում էր՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ», ինչո՞ւ պատասխան չի տալիս: Եթե չեն պատժվում՝ ինձ մոտ տպավորություն է՝ պայմանավորվածություն ունեն վարչապետի հետ»,- ասաց նա։ Մանրամասները` տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր