«Բարսելոնան» պատրաստ է Վերատիի համար վճարել 60 մլն եվրո
ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին դարձել է «Բարսելոնայի» հիմնական նպատակներից մեկը:
Կատալոնյան ակումբը պատրաստ է ֆրանսիական ակումբին 60 մլն եվրո առաջարկել, իսկ Իտալիայի հավաքականի խաղացողին` տարեկան 6 մլն եվրո աշխատավարձ, գումարած պարգևավճարները:
Երկու թիմերի ներկայացուցիչների միջև արդեն նախնական հանդիպում է տեղի ունեցել: Նշենք, որ փետրվարին Վերատին ՊՍԺ-ի հետ երկարաձգեց պայմանագիրը մինչև 2020 թվականը: Նրա աշխատավարձը կազմում է տարեկան 4 մլն եվրո: