Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Լոռու և Կոտայքի մարզպետների տեղակալներ է նշանակել
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վանիկ Ասատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Հովհաննես Թադևոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ։
Հ. Աբրահամյանի որոշմամբ Վալերիկ Բակլաչյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Մուշեղ Մանասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից:


