Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՊԵԿ-ի նախագահի տեղակալներ է նշանակել
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Արմեն Ալավերդյանը եւ Արթուր Աֆրիկյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալներ` ազատվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոններից։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Սաքապետոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքէջից:


