Նշանակվել են Գեղարքունիքի, Լոռու և Արարատի մարզպետների տեղակալներ
Վարչապետի որոշումներով՝ Արամ Թարվերդյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, Արշակ Հովսեփյանը՝ Լոռու, Տիգրան Պարսիլյանը՝ Արարատի մարզպետի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Արամ Թարվերդյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ:
Արշակ Հովսեփյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ:
Տիգրան Պարսիլյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ»,– ասվում է վարչապետի որոշումներում։


