211652_close_icon

Նավթի համաշխարհային գներն իջել են

views-count2906 դիտում article-date 11:34 20-04-2016
Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել ԱՄՆ-ում նավթի պաշարների ավելացման մասին տեղեկությունների և այդ երկրի Էներգետիկայի նախարարության կողմից վիճակագրական տվյալների սպասման ֆոնին, հաղորդում է Ria Novosti-ն: Այսօր առավոտյան Brent տեսակի նավթի հունիսյան մատակարարումների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում նվազել է 2,13 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 43,09 ԱՄՆ դոլար: WTI տեխասյան նավթի հունիսյան մատակարարումների արժեքը նվազել է 2,33 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 41,48 ԱՄՆ դոլար: Զեկույցի համաձայն, նախորդ շաբաթ ԱՄՆ-ում նավթի պաշարների ծավալը մեծացել է 3,1 մլն բարելով, մինչդեռ վերլուծաբանները կանխատեսել էին ընդամենը 2,4 բարելի ավելացում:

Նմանատիպ նյութեր