211652_close_icon
views-count4256 դիտում article-date 20:27 19-04-2016

Ռոնալդուն անձնական ինքնաթիռով մեկնել է ՊՍԺ-ի նախագահի հետ հանդիպելու

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում: Պորտուգալացին Փարիզում հանդիպել է ֆրանսիական ակումբի նախագահ Նասեր ալ-Հելայֆիի հետ: Ռոնալդուն Փարիզ է ժամանել սեփական ինքնաթիռով` Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլում` «Վոլֆսբուրգի» հետ խաղից (3:0) հետո: France Football-ը հայտնել է, որ դա Ռոնալդուի և ալ-Հելայֆիի միջև 5-րդ հանդիպումն էր: Նշվում է, որ մրցաշրջանի ավարտից հետո ՊՍԺ-ին հրաժեշտ կտա Զլաթան Իբրահիմովիչը, որին փոխարինող են տեսնում Ռոնալդուին:

Նմանատիպ նյութեր