Նեյմարը անձնական ինքնաթիռով Մեսիին Բրազիլիա է տարել` աշխարհի առաջնության հանդիպմանը
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ժամանել է Բելու-Օրիզոնտի, որտեղ կայանալու է 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Բրազիլիա-Արգենտինա հանդիպումը:
Նեյմարը Եվրոպայից Հարավային Ամերիկա է մեկնել իր անձնական ինքնաթիռով: Օդանավը Բարսելոնայից է թռել և վայրէջք է կատարել Սան-Պաուլույում:
Նեյմարի հետ միասին ինքնաթիռով մեկնել են Արգենտինայի հավաքականի խաղացողներ Լիոնել Մեսին և Խավիեր Մասկերանոն: Բոլոր երեք ֆուտբոլիստներն էլ հանդես են գալիս «Բարսելոնայում»: