211652_close_icon
views-count1612 դիտում article-date 14:58 19-04-2016

ԱՄՆ-ն ուժեղացնում է կիբերհարձակումները ԻՊ-ի վրա. ԶԼՄ-ներ

Ամերիկյան իշխանությունները ուժեղացնում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վրա կիբերհարձակումները, գրում է The Daily Mail-ը: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ հաստատել էր խմբավորման դեմ հարձակումներ իրականացնելու ԱՄՆ-ի ծրագիրը: Ամերիկյան պաշտոնյաները թերթին հայտնել են, որ գործողություններն իրականում ավելի ակտիվ են՝ ուղղված կոնկրետ անձանց, ինչպես նաև հետախուզական տվյալների հավաքագրման վրա, քան Սպիտակ Տունն է հայտնել: Բացի այդ, նրանց նպատակն է արգելափակել խմբավորման անդամների կողմից գաղտնի կապի գործածումը, որպեսզի վերջիններս ստիպված լինեն օգտվել առավել թույլ և անվտանգ կապից, այդկերպ հեշտացնելով նրանց հետքի վրա ընկնելը:

Նմանատիպ նյութեր