Գերմանիա. «Բորուսիան» վստահ հաղթանակ տարավ «Համբուրգի» նկատմամբ. տեսանյութ
Գերմանիայի Բունդեսլիգայի 30-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Համբուրգին»: Դորտմունդցիները խաղում էին առանց մի քանի առաջատար խաղացողների, այդ թվում` Հենրիխ Մխիթարյանի:
«Բորուսիայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ադրիան Ռամոսը: Նշենք, որ հանդիպման 52-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար խաղադաշտից հեռացվել էր «Համբուրգի» դարպասապահ Ռենե Ադլերըլ
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» 71 միավորով շարունակում է ընթանալ երկրորդ տեղում` 7 միավոր զիջելով «Բավարիային»:
[b]Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր
[/b]«Բորուսիա Դ.» - «Համբուրգ»՝ 3:0
Կրիստիան Պուլիշիչ, 38, Ադրիան Ռամոս, 44, 86