1958 դիտում
14:48 17-04-2016
Սիրիայի խորհրդարանական ընտրություններում ընտրված 250 պատգամավորների մեջ 2 հայ կա
Սիրիայում խորհրդարանական ընտրությունների դատական բարձրագույն հանձնախումբը հրապարակել է ընտրությունների արդյունքում ընտրված 250 պատգամավորների անունները:
Ինչպես նշում է Հալեպի [url=http://www.kantsasar.com/news/?p=7286]«Գանձասար»[/url] շաբաթաթերթը, սիրիական խորհրդարանում հայերի ձայնը կներկայացնեն Ժիրայր Ռեիսյանն ու Նորա Արիսյանը:
Ընտրություուններին մասնակցել են արդեն ավելի քան 5 տարի քաղաքացիական պատերազմի հորձանուտում գտնվող Սիրիայի՝ ընտրելու իրավունք ունեցող 8 834 994 քաղաքացիներից 5 085 444-ը: Ընտրական գործընթացն ընդհանրապես չի կազմակերպվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից վերահսկվող ալ-Ռակկա և մի շարք այլ տարաբնույթ հակակառավարական խմբավորումների ազդեցության տակ գտնվող Իդլիբ նահանգներում. քրդական կառույցների կողմից վերահսկվող շրջանները ևս բոյկոտել են ընտրությունները, իսկ մնացած 13 նահանգներում գործընթացը կազմակերպվել է մասնակիորեն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1174 դիտում
22:37 02-02-2025
United Airlines ավիաընկերության Հյուսթոն-Նյու Յորք չվերթի ուղևորները տարհանվել են շարժիչի խափանման պատճառով
1219 դիտում
22:12 02-02-2025
Հռոմի պապը երիտասարդ ուկրաինացիներին կոչ է արել «մերժել պատերազմը» և «ներել»
1231 դիտում
20:11 02-02-2025
Թբիլիսիի առևտրի կենտրոնի մոտ բողոքի ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև