Չեռնոգորիայում ավտոմեքենան մեքենան մխրճվել է խորհրդարանական ընտրություններում հաղթած ընդդիմության կողմնակիցների խմբի մեջ
Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) Նիկշիչ քաղաքում BMW մակնիշի մեքենան մխրճվել է խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած ընդդիմության կողմնակիցների խմբի մեջ։ Ինչպես գրում է [url=https://www.vijesti.me/vijesti/crna-hronika/465033/vise-osoba-povrijedjeno-u-niksicu-u-toku-pruzanje-pomoci]Vijesti[/url]-ն, դեպքի հետևանքով մի քանի մարդ է տուժել, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։
«Երեք մարդ հսկողության տակ է գտնվում, կյանքին ուղղված վտանգ չկա, սակայն բոլորին հոսպիտալացնելու անհրաժեշտություն կա։ Մնացածները թեթև մարմնական վնասվածքներով տուն են ուղարկվել»,- հայտնել է հերթապահ բժիշկ Դեյան Բայովիչը։
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքային ավտոկայանի մոտակա օղակաձև ճանապարհին: Բախումից հետո ընդդիմության կողմնակիցները հարձակվել են վարորդի վրա, սակայն ոստիկանությունը ժամանակին միջամտել է:
Նշենք, որ երկրի ընդդիմությունը տոնում է խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակը, այնինչ երկրի նախագահ Միլո Ջուկանովիչը չի ընդունում պարտությունը: