Իսպանիա. Ջախջախիչ հաղթանակից հետո «Ռեալը» էլ ավելի մոտեցավ «Բարսելոնային». տեսանյութ
Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 5:1 հաշվով հաղթեց ետնապահներից մեկին` «Խետաֆեին»:
Նշենք, որ գոլերից մեկն իր հաշվին գրանցեց «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 31 գոլով գլխավորում է Պրիմերայի ռմբարկուների ցուցակը:
Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 75 միավոր և այժմ 2-րդ տեղում է` ընդամենը 1 միավոր զիջելով «Բարսելոնային»: Ճիշտ է, կատալոնացիներն ու «Ատլետիկոն» մեկական խաղ պակաս են անցկացրել:
[b]Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր
[/b]«Խետաֆե» - «Ռեալ»՝ 1:5
Պաբրո Սրաբիա, 84 – Կարիմ Բենզեմա, 29, Իսկո, 40, Գարեթ Բեյլ, 50, Խամես Ռոդրիգես, 88, Կրիշտիանու Ռոնալդու, 90+2