Հզոր երկրաշարժ՝ Էկվադորում. կա 41 զոհ
Էկվադորում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Երկրաշարժի հետևանքով մահացել է 41 մարդ, կան բազմաթիվ տուժածներ:
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մուիսնե քաղաքից 27 կմ հարավ-արևելք ընկած տարածքում, օջախը՝ 20,2 կմ խորության վրա:
Երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տալիս հեռանալ առափնյա շրջաններից:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը կապ հաստատեց Հայ-էկվադորական հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ, ըստ նախնական տեղեկությունների` զոհվածների և տուժածների մեջ ազգությամբ հայեր չկան: