Էկվադորում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 480-ի. կա 300 անհետ կորած
Էկվադորում հզոր` 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 480-ի: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Հիշեցնենք, որ շաբաթ՝ ապրիլի 16-ին Էկվադորում տեղի ունեցած հզոր՝ 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել էր 413-ի, ավելի քան 2 հազար մարդ հոսպիտալացվել էր:
Երկրի նախագահ Ռաֆայել Կոռեան աղետը անվանել էր վերջին 70 տարիների ամենամեծ ողբերգությունը:
Նշենք, որ ստորգետնյա ուժեղ ցնցումներից Էկվադորի՝ Խաղաղ օվկիակոսի ափին գտնվող քաղաքները հիմնահատակ ավերվել են, փողոցները նույնպես այլևս գործածության ենթակա չեն:
Աղետի հետևանքների դեմ պայքարին ընդգրկվել են 14 հազար զինվորականներ և ոստիկաններ, Էկվադոր են ուղարկվել նաև այլ երկրների փրկարարներ: