211652_close_icon
views-count2805 դիտում article-date 21:20 16-04-2016

Հանդիպում ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակության հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պատվիրակությանը՝ նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորված զինծառայողների եւ քաղաքացիների բուժման հետ կապված մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել հայաստանյան բժիշկների ներդրումը վիրավորներին օգնություն ցուցաբերելու եւ նրանց շուտափույթ ապաքինման գործում: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր