33662 դիտում
13:37 16-04-2016
Սադիզմ. առողջական ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Լևոն Հայրապետյանին տեղափոխել են բանտախուց, որտեղ կալանավորները հերթով են քնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լևոն Հայրապետյանի շուրջ ծավալվող իրադարձություններն իրենց դաժանությամբ արդեն սադիզմի դրսևորումներ են ստանում: Երկրորդ կարգի հաշմանդամ, 4 ինսուլտ, 2 ինֆարկտ տարած, քաղցկեղով տառապող այս մարդուն ապրիլի 15-ին Մոսկվայի Բուտիրսկայա գաղութում տեղափոխել են այնպիսի բանտախուց, որում տեղերի բացակայության պատճառով կալանավորները հերթով են քնում: Բանանային հանրապետություններից բացի, աշխարհի և որևէ այլ երկրում նման բան պատկերացնելն անգամ անհնար է:
Փաստաբանն արդեն բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն մինչև նոր լսումները Լևոն Հայրապետյանին պետք է դեռ պահպանել ապրելու կարողությունը:
Ոչ պակաս ապշեցնող է նաև Ռուսաստանի ազդեցիկ հայերի անգործությունը: Նրանք կարծես կորցրել են խոսելու ունակությունը, թեև միասնության և եղբայրության մասին վերանբարձ կենացներ ասելու առիթը երբեք բաց չեն թողնում:
Հիվանդությունների այն ցանկը, որոնցով տառապում է գործարար Լևոն Հայրապետյանը, ռուսական բանտային պայմաններում լրջագույն սպառնալիք են նրա կյանքին:
Հայրապետյանը մեղադրվում էր ահաբեկչության համար ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու համար։ Ըստ մեղադրող կողմի, նա մոլորեցրել է նախկին սենատորի մորը, խոստանալով փողի դիմաց քայլեր ձեռնարկել որդու պատժաչափը մեղմելու համար։
Մեղադրող կողմի փաստարկները չափազանց անհամոզիչ են, դրանք իրավաբանների և գործին ծանոթ մարդկանց մոտ միայն ծիծաղ են առաջացրել: Ակնհայտ է Լևոն Հայրապետյանի դեմ հարուցված գործի պատվիրված բնույթը՝ նրան կալանավորելու նպատակով:
[b]«Ազատություն Լևոն Հայրապետյանին» քաղաքացիական նախաձեռնություն
[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5352 դիտում
16:09 22-07-2014
Լևոն Հայրապետյանին տեղափոխել են «Матросская тишина» քրեակատարողական հիմնարկ. նա առողջական լուրջ խնդիրներ ունի