211652_close_icon
views-count13471 դիտում article-date 11:24 16-04-2016

Հրադադարի պայմանավորվածությունից հետո թշնամու գնդակից զոհված Մանվելը կարատեիստ էր. խոնարհվում ենք

ԼՂՀ Մարտունու ուղղությամբ ապրիլի 14-ին գիշերը ժամը 23:20-ի սահմաններում հակառակորդի կրակոցից զոհած ՊԲ զինծառայող Մանվել Արմենի Գրիգորյանը, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, Երեւանից էր՝ 9-րդ Մասիվից: Նա շարքային զինծառայող էր, կարատեիստ և ընտանիքի միակ տղան: Ցավում ենք եւ խոնարհվում: Ավելի վաղ ՊԲ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը Արցախի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ նույնը: Հակառակորդը առաջնային գծի ողջ երկայնքով տարբեր տրամաչափի հրաձգային, դիպուկահարային ու ականանետային զինատեսակներից կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 60 անգամ: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը։ Ապրիլի 14-ի գիշերը ժամը 23:20-ի սահմաններում Մարտունու ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Մանվել Արմենի Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր