Ճապոնիայում վերջին 2 օրում տեղի է ունեցել 236 երկրաշարժ
Ավելի քան 230 երկրաշարժ է տեղի ունեցել վերջին 2 օրերի ընթացքում Ճապոնիայի հարավում: Այդ մասին հաղորդել է Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը, փոխանցում է Ria Novosti-ն:
Հիմնական ակտիվությունը գրանցվել է Կյուսյու կղզում՝ Կումամոտո և Ասո շրջաններում, ինչպես նաև Օիտա պրեֆեկտուրայում: Ընդհանուր հաշվով նշված հատվածներում գրանցվել է 236 երկրաշարժ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կումամոտոյի արևմտյան առափնյա հատվածում կրկին գրանցվել է ուժգին երկրաշարժ, այս անգամ 7,3 մագնիտուդ ուժգնությամբ: Զոհերի թիվը հասել է 28-ին, վիրավոր է 800-ից ավելի մարդ: Նրանցից 80-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
Սեյսմոլոգները նախազգուշացրել են, որ ստորգետնյա հետցնցումները մոտ 1 շաբաթ շարունակվելու են: