Տոմաս Տուխել. Սա ճակատագիր էր
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը Եվրոպայի Լիգայի 1/4 եզրափակիչ փուլում «Լիվերպուլից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/15/82416/]պարտությունից[/url] (4:3) հետո մեկնաբանել է խաղը:
«Ես չեմ կարող բացատրել այս պարտություն, այն տրամաբանական չէր և չափազանց զգացմունքային:
3:3 հաշվի ժամանակ բոլորն այստեղ հավատում էին, որ դա պետք է տեղի ունենա: Դա ճակատագիր է: Երբ դու նման հզոր հավատ ունես, ամեն ինչ կարող է պատահել:
Մենք նպատակ ունեինք և չհասանք դրան: Սպորտում կարևոր են հաղթանակները, իսկ մենք դա չարեցինք:
Պետք է արժանապատվորեն ընդունել այս պարտությունը և շնորհավորել «Լիվերպուլին»: Պետք է չեմպիոնին վայել ընդունել պարտությունը», ասել է Տուխելը: