211652_close_icon

Մերձավան գյուղը նույնպես միացավ առաջնագծում կանգնած հերոս զինվորներին օգնություն ուղարկողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count18344 դիտում article-date 09:17 15-04-2016
Այս օրերին աշխարհասփյուռ հայությունը, Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներ, հասարակական կազմակերպություններ ու անհատներ մեկ բռունցք դարձած թիկունքից սատարում են սահմանում կանգնած հայ առյուծ-զինվորին: Առաջնագծում կանգնած զինվորին, կամավորին աջակցություն ցուցաբերեցին նաև Մերձավան գյուղի բնակիչները՝ գյուղապետ Լևոն Գրիգորյանի և նույն գյուղի միջնակարգ դպրոցի սովորողները՝ տնօրեն Վոլոդյա Մարտիրոսյանի գլխավորությամբ: Նրանք առաջնագծում կանգնած զինվորներին են ուղարկել սնունդ, զովացուցիչ ըմպելիքներ, ծխախոտ, տաք հագուստ, ինչպես նաև դեղորայք և այլ պարագաներ: Վերջիններս այդպես են իրենց զորակցությունը հայտնել հայոց սահմաններն անառիկ պահող զինվորին, սակայն հայտնելով, որ անհրաժեշտության դեպքում իրենք նույնպես կլինեն առաջնագծում և արդեն պրոֆեսիոնալ զինվորների հետ հայոց սահմանները կպահեն այն խախտող ազերի թափթփուկներից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր