Մանկավարժական համալսարանը նույնպես միացավ մայրաքաղաքի տոնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
էրեբունի-Երևանի 2797 ամյակին նվիրված միջոցառմանը իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաև Հայկական պետական մանկավաժական համալսարանի ուսանողները:
Տոնական երթը սկսվեց Մանկավարժական համալսարանից և շարունակվեց մինչև Երևանի քաղաքապետարան: ՀՊՄՀ-ի կազմակերպած երթը տարբերվում էր մյուս համալասարաններից նրանով, որ ուսանողներին առջևից ուղեկցում էին 3 մոտոցիկլներ:
Միջոցառման ընթացքում իրենց շնորհավորական խոսքը հղեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մի շարք պաշտոնյաներ, որից հետո տեղի ունեցավ Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի կոչման հանձնման արարողությունը:
Երթից հետո ուսանողները շարժվեցին այգի՝ նշելով իրենց ջերմ ու բարի քաղաքի տոնը:
Տոնական տրամադրությունը կշարունկավի մինչև ուշ գիշեր :
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի