211652_close_icon
views-count4664 դիտում article-date 18:27 14-04-2016

Ինչպես Մխիթարյանը դարձավ Դորտմունդի և Բունդեսլիգայի արքան

Eurosport-ը ներկայացրել է այս գարնան Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներին: Ցանկում ընդգրկված են Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»), Անտուան Գրիզմանը («Ատլետիկո»), Ջեյմի Վարդին («Լեսթեր»), Հարի Քեյնը («Տոտենհեմ»), Դուգլաս Կոստան («Բավարիա») և Կոկեն («Ատլետիկո»): Մխիթարյանը վերաբերյալ Eurosport-ը գրել է. «Բորուսիան» հետապնդում է «Բավարիային», իսկ 27-ամյա հայ ֆուտբոլիստը սրընթաց դարձավ Դորտմունդի և Բունդեսլիգայի արքան. Գերմանիայում ոչ-ոք այդքան գոլային փոխանցումներ չի կատարում, որքան` Մխիթարյանը: Հենրիխի մեկ այլ ֆենոմենը նրա ունիվերսալիզմն է. եթե վստահենք վիճակագրությանը, ապա «Բորուսիայի» առաջատարը մրցաշրջանի ընթացքում խաղացել է 7 դիրքում, նույնիսկ հենակետային կիսապաշտպանի դերում է եղել», նշել է Eurosport-ը:

Նմանատիպ նյութեր