211652_close_icon
views-count2857 դիտում article-date 15:38 21-09-2015

Դորտմունդի «Բորուսիան» Բունդեսլիգայի պատմության նոր ռեկորդ է սահմանել

Դորտմունդի «Բորուսիան» 2015/2016 մրցաշրջանում թարմացրել է Բունդեսլիգայի ռեկորդը: Տոմաս Տուխելի թիմը Բունդեսլիգայի մեկնարկային 5 տուրում 5 հաղթանակ է տարել, խփել 18 գոլ, իսկ խփած և բաց թողած գնդակների տարբերությունը կազմում է +15: Դրանով դորտմունդցիները գերազանցել են 2012/2013 մրցաշրջանում «Բավարիայի» ցուցանիշները: Այն ժամանակ մյունխենցիները 5 տուրում նույնքան հաղթանակ և գոլեր տարբերություն են ունեցել, սակայն մեկ գնդակ քիչ են խփել: Վերջին անգամ առաջին 5 տուրերում 18 գնդակ հաջողվել է խփել «Քյոլնին»՝ 1977/78 մրցաշրջանում: Այդ ժամանակ թիմը 19 գոլ է խփել, սակայն միևնույն ժամանակ կրել է մեր պաևտությունը: Նշենք, որ այդ մրցաշրջանների արդյունքներով «Բավարիան» և «Քյոլնը» դարձել են Գերմանիայի չեմպիոն: Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բորուսիան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/20/65434/]հաղթեց[/url] «Բայերին», իսկ Հենրիխ Մխիթարյանը հերթական գոլային փոխանցման հեղինակը դարձավ:

Նմանատիպ նյութեր