Դորտմունդի «Բորուսիայի» հավանական կազմը` Բունդեսլիգայի 18-րդ տուրի խաղում. տեսանյութ
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտոնական կայքը ներկայացրել է թիմի հավանական մեկնարկային կազմը, որը կարող է խաղադաշտ դուրս գալ Գերմանիայի Բունդեսլիգայի 18-րդ տուրում` Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ արտագնա հանդիպմանը:
[b]«Բորուսիա». [/b]Բյուրկի, Հումելս, Սոկրատիս, Պարկ, Պիշչեկ, Վայգլ, Կաստրո, Գյունդոգան, Ռոյս, Մխիթարյան, Օբամեյանգ:
Նշենք, որ դորտմունդցիների կազմում վնասվածքի պատճառով բացակայում են Սինձի Կագավան, Մարսել Շմելցերը, Գինտերը եւ Նուրի Շահինը:
Հիշեցնենք, որ այս թիմերի միջեւ 1-ին խաղաշրջանում կայացած հանդիպումն ավարտվեց Դորտմունդի վստահ հաղթանակով` 4:0 եւ այդ խաղում Մխիթարյանը դուբլի հեղինակ դարձավ:
Նշենք, որ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին: