211652_close_icon

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 34-ամյա վարորդը ավտոմեքենայով շրջվել է. նա տեղում մահացել է

views-count11104 դիտում article-date 12:59 14-04-2016
Երեկ՝ ապրիլի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցի բնակիչ, 34-ամյա Արտյոմ Ոսկանյանը իր վարած Վազ 21011 մակնիշի 33 DՏ 051 համարանիշի ավտոմեքենայով Ամասիա-Գյումրի ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Ա. Միքայելյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ախուրյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր