211652_close_icon
views-count61951 դիտում article-date 09:18 01-07-2019

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում․ 28-ամյա վարորդը BMW-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվել․ վարորդը տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, հունիսի 30-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Վանանդ գուղի բնակիչ 28-ամյա Խաչատուր Մուրադյանը իր վարած BMW մակնիշի 90 QQ 095 համարանիշի ավտոմեքենայով Վանանդ-Հուշակերտ ավտոճանապարհի 6 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Խ․ Մուրադյանը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանուկյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր