54652 դիտում
22:37 24-12-2020
Ողբերգական ավտովթար Երևանում. 67–ամյա վարորդը Honda Coupe ավտոմեքենայով բախվել է ծառին, արմատախիլ արել այն, ապա բախվել քարե պարսպին. վարորդը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20–ի սահմաններում Երևանի բնակիչ, 67-ամյա Գագիկ Մ.-ն, դեռևս անհայտ հանգամանքներում, իր վարած Honda Coupe մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ ձիարշավարանից դեպի Աէրացիա թաղամաս տանող ճանապարհային, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, արմատախիլ արել այն,ապա առաջ ընթանալով՝ բախվել քարե պարսպին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 4, այնուհետև թիվ 15 հրշեջ-փրկարարական ջոկատներից:
Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները, իսկ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում փորձել է օգնություն ցուցաբերել, սակայն նա գիտակցության չգալով՝ մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Վիգեն Մարգարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Վ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքեան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+