ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուշ երեկոյան կրկին այցելել է Երևանի կենտրոնական հոսպիտալ. ՖՈՏՈԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ստորև.
Ելնելով լարված աշխատանքային իրավիճակից ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր ուշ երեկոյան կրկին այցելել է Երևանի կենտրոնական հոսպիտալ:
Նախարարը հոսպիտալի պետի և բժիշկների հետ այցելել է վիրավոր զինծառայողներին, հատուկ ուշադրություն դարձրել ծանր վիրավորների վիճակին և քննարկել նրանց առողջության հարցը: