211652_close_icon

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

views-count2666 դիտում article-date 18:23 01-03-2016
Մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալի բաժանմունքներում, զրուցել բուժանձնակազմի, բուժվող զինծառայողների և նրանց հարազատների հետ, հետաքրքրվել զինծառայողների բուժման ընթացքով և մաղթել շուտափույթ ապաքինում: Պաշտպանության նախարարին են ներկայացվել հոսպիտալում իրականացվող աշխատանքների ծավալը, մատուցվող ծառայությունները և առկա խնդիրները: Սեյրան Օհանյանը ծանոթացել է ռազմաբժշկական հաստատությունում ապաքինվողների բուժսպասարկման, ճաշարանի սանիտարահիգիենիկ պայմաններին և հատկապես` զինծառայողներին հատկացվող պարենամթերքի տեսականուն, չափաբաժիններին և թիկունքային ապահովման հարցերին առնչվող նորմատիվային փաստաթղթերին, տվել է համապատասխան ցուցումներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր