211652_close_icon
views-count5201 դիտում article-date 09:13 01-10-2016

Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 26-ին ուշ երեկոյան այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին՝ ուշ երեկոյան, ծպտված այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և հանդիպել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին, մինչ այդ Սեյրան Օհանյանը այցելած է եղել Սերժ Սարգսյանին և մոտ երկու ժամանոց հանդիպում ունեցել նրա հետ։ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի և վարչապետի հանդիպումը ևս բավական երկար է տևել։ Ուշագրավն այն է, որ Կարեն Կարապետյանը ՊՆ է գնացել ոչ թե իր ծառայողական, այլ սովորական, անշուք ինչ-որ ավտոմեքենայով և հնարավորինս աննկատ մուտք է գործել շենք, որպեսզի ոչ ոք իրեն չտեսնի։ Նույն կերպ, գրեթե աննկատ էլ նա ՊՆ-ից հեռացել է։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանից պարզաբանում ստանալ վերը նշված այցելության վերաբերյալ, սակայն նա պատասխանեց, թե այդ այցի մասին տեղեկություն չունի։ «Ես տեղեկություններ ունեմ միայն վարչապետի՝ լուսաբանման ենթակա այցելության մասին»,– պատասխանեց Շուշան Սարդարյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր