Լոնդոնյան հյուրանոցում հայտնի դերասանուհի Լայզա Մինելիի նախկին ամուսնուն մահացած են հայտնաբերել
Լոնդոնի «Four Seasons» հյուրանոցում հայտնի դերաանուհի և երգչուհի Լայզա Մինելիի նախկին ամուսնուն մահացած են հայտնաբերել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ըստ Լոնդոնի ոստիկանության տեղեկությունների` իրավապահ մարմինների աշխատակիցները «Four Seasons» հյուրանոցից հաղորդում են ստացել, որ տղամարդու դիակ են հայտնաբերել:
Ավելի ուշ պարզվել է, որ դա 62-ամյա հայտնի երաժշտական պրոդյուսեր, ռեալիթի-շոուի աստղ Դևիդ Գեսթսն է եղել:
Այս պահին դեռ հայտնի չեն պրոդյուսերի մահվան հանգամանքները:
Նշենք, որ Գեսթն ու Մինելին ամուսնացել են 2002 թվականին և պաշտոնապես բաժանվել 2007 թվականին: