7436 դիտում
13:38 24-07-2014
«Զարգացման հայկական բանկի» բաժնետերերից մեկի նախկին կինը նախկին ամուսնուն մեղադրում է իրեն թալանելու մեջ
«Զարգացման հայկական բանկի» բաժնետերերից Մարտիկ Ասատրյանի նախկին կինը՝ Նունե Ասատրյանը, իր նախկին ամուսնուն մեղադրում է իրեն թալանելու մեջ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Նունե Ասրատյանը:
Նա պատմեց, որ ինքը եւս բաժնետոմսեր է ունեցել «Զարգացման հայկական բանկում»: Այլ բիզնեսներ էլ են ունեցել եւ մեծ գումարներ՝ Հայաստանի բանկերում: 2009 թ-ին ամուսինը դիմել է դատարան եւ ամուսնալուծվել կնոջից: «Մինչեւ ամուսնալուծության հայց ներկայացնելը Մարտիկը հափշտակել է մեր համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված եւ ինձ հասանելիք գույքի եւ դրամական միջոցների ինձ հասանելիք մասը: Անվանափոխության եւ այլ մեքենայություններով ստեղծել է մի վիճակ, որ ես ամուսնալուծությունից հետո չկարողանամ օգտվել համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքից եւ բանկային հաշիվներից: Այսինքն` նա ինձ հասանելիք գույքը հափշտակել է եւ ինձ ունեզրկել»,- մանրամասնեց Նունեն:
Նրա խոսքով՝ նման մեքենայություններից մեկն էլ կապված է «Ֆ.Ի.Կ.Օ» «ՈւՎԿ» ՍՊԸ-ի ստեղծման հետ, որը հիմնադրվել է իրենց ամուսնալուծթյունից մի քանի ամիս անց եւ որը ղեկավարում է Մարտիկ Ասրատյանը: «Չնայած որպես մասնակիցներ՝ այնտեղ նշել է ներկայիս կնոջ քույրերի՝ Վարսիկ եւ Կարինե Մարգարյանների անունները: Բայց համոզված եմ, որ Մարտիկը այդ ՍՊԸ-ն էլ է ինձնից հափշտակված գումարներով ստեղծել: Վարսիկ եւ Կարինե Մարգարյանները չեն ունեցել այդքան միջոցներ, որ կարողանային վարկային կազմակերպություն բացել»,- ասաց Մարտիկ Ասրատյանի նախկին կինը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ դիմումներ է ուղարկել Կենտրոնական բանկի նախագահին, դատախազություն, ոստիկանություն՝ պահանջելով ընթացք տալ գործին եւ պարզել, թե ինչ միջոցներով է նախկին ամուսինը իր գործունեությունը ծավալում: «Ես իմ մասով պայքարելու եմ մինչեւ վերջ՝ իմ ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար»,- ավելացրեց Նունե Ասատրյանը:
[b]SHAMSHYAN.com[/b]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը:
Նմանատիպ նյութեր
72853 դիտում
16:23 26-01-2018
«Սաս Գրուպ»-ի կոմերցիոն բաժնի տնօրենը ամուսնուն մեղադրում է իրեն պատկանող Porsche Cayenne-ը վարելու մեջ
Այս բաժնից
793 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
658 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
454 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը