211652_close_icon
views-count1248 դիտում article-date 20:28 12-04-2016

Նախագահն ընդունել է բժշկության և հարակից ոլորտների զարգացման գործում Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է բժշկության և հարակից ոլորտների զարգացման գործում Նոբելյան մրցանակի արժանացած Ահարոն Չեխանովերին, Ադա Յոնաթին, Դեն Շեխտմանին, Ջոն Ռոբին Ուորենին, Էյ-իչի Նեգիշին: Գիտության ասպարեզում ամենաբարձր պարգևի արժանացած գիտնականները Հայաստան են ժամանել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կազմակերպած «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման շրջանակներում: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում գիտության, մասնավորապես՝ բժշկության և հարակից ոլորտների զարգացմանը վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր