Ստոկհոլմում հրապարակվել են բժշկության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները
Ստոկհոլմում հայտարարվել են ֆիզիոլոգիայի ու բժշկության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Հեղինակավոր այդ մրցանակին են արժանացել ներվաբաններ ամերիկացի Ջոն Օ'Քիֆը (John O'Keefe), նորվեգացի Էդվարդ Մոզերը (Edvard I. Moser) և նորվեգացի Մեյ-Բրիտ Մոզերը (May-Britt Moser):
Նրանց պարգևատրել են տիրույթում նեյրոֆիզիլոգիական մեխանիզմների կողմնորոշումը հետազոտելու համար: 2013 թվականին ֆիզիոլոգիայի ու բժշկության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիրներ էին դարձել ամերիկացիներ Ռենդի Շեկմանը, Ջեյմս Ռոթմանը և Թոմաս Զյուլոֆը՝ «վեզիկուլյար տրանսպորտը կարգավորող մեխանիզմների հետազոտման» համար: