211652_close_icon
views-count6166 դիտում article-date 21:14 11-04-2016

Հունաստանի պատգամավորը արցախյան դեպքերը համեմատել է Բրյուսելում և Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ. Արսեն Բաբայան

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` ապրիլի 11-ին, Արցախում կայացել է Հունաստանի և Լատվիայի խորհրդարանների պատգամավորների հանդիպումը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանիի և ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հայնտեց, որ քիչ առաջ ավարտվեց Հունաստանի և Լատվիայի խորհրդարանների պատգամավորների հանդիպումը ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ, որից հետո՝ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հույն պատգամավոր Գարիֆալիա Կանելլին և Լեհսատան-Հայաստան պատգամավորական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը հանդիպումների ընթացքում հայտնեցին, որ իրենք եկել են անձամբ ծանոթանալու իրավիճակին, խոսելու Արցախի բնակչության հետ, որպեսզի մամուլի էջերից տեղեկանալու փոխարեն անձամբ ու տեղում ծանոթանան իրավիճակին։ Նրանք վստահեցրել են, որ այս քայլը վկայում է այն մասին, որ Արցախը միայնակ չէ, որ ամբողջությամբ աջակցում են Արցախին և անձամբ համոզվել են, որ Արցախցիները խաղաղ ժողովուրդ են և պատերազմ չեն ուզում։ Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր