Փարիզում տեղի ունեցած դեպքերը ողբերգություն են ողջ աշխարհի համար. Ի.Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր գնահատականն է տվել Փարիզում հունվարի 7-ին և 9-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ՝ նշելով, որ դրանք ողբերգություն են ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև ողջ աշխարհի համար:
«Ես Վրաստանի կառավարության անունից իմ ցավակցությունն եմ հայտնել Ֆրանսիայի ղեկավարությանն ու ժողովրդին տեղի ունեցած ողբերգության դեպքերի կապակցությամբ, որը դարձել է նաև ողբերգություն ողջ աշխարհի համար, և միջազգային հանրությանը անհրաժեշտ են համընդհանուր ջանքեր ահաբեկչությունները կանխելու համար»:
«Ֆրանսիան Վրաստանի համար այնպիսի պետություն է, որ միշտ աջակցել է մեր պետությանը, և մենք, մեր հերթին մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում Ֆրանսիային»,-նշել է նա: