Ձերբակալվել է Փարիզում և Բրյուսելում ահաբեկչությունների մեջ կասկածվողը
Բելգիայի մայրաքաղաքում ձերբակալվել է Փարիզում և Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների մեջ կասկածվող Մուհամեդ Աբրինը: Այս մասին հաղորդել է VRT հեռուստաալիքը:
Աղբյուրի պնդմամբ` Աբրիմը մասնակցել է Սիրիայի ռազմական գործողություններին:
Հիշեցնենք, որ Բրյուսելի օդանավակայանում և մետրոպոլիտենի տարբեր կայարաններում ահաբեկչությունները տեղի են ունեցել այս տարվա մարտի 22-ին, ինչի հետևանքով 33 մարդ զոհվել էր, իսկ 250-ը` վիրավորվել: