Մարտական դիրքում պայմանագրային զինծառայող է մահացել. ՀՀ Քննչական կոմիտե
Ապրիլի 10-ին, ժամը 02:15-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Ռոբերտ Աբրահամի Աբրահամյանը գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում, տեղեկացնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:
Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում՝ ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: