211652_close_icon
views-count2282 դիտում article-date 11:07 11-04-2016

Brent նավթի գինն անցել է 42 դոլարից

Ուրբաթ ավելի քան 6 տոկոսով բարձրացած նավթի գները շարունակում են աճել, գրում է Bloomberg պարբերականը: Թերթը նշում է, որ դա կապված է ԱՄՆ-ում հորատման սարքերի թվի կրճատման մասին ստացված տեղեկության հետ: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի հունիսյան մատակարարումների արժեքը բարձրացել է 0,4 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 42,11 ԱՄՆ դոլար: WTI տեխասյան նավթի մայիսյան մատակարարումների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում աճել է 0,45 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 39.90 ԱՄՆ դոլար: Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայանալու է նավթ արդյունահանող երկրների խոշորագույն հանդիպումը: Քննարկվելու է արդյունահանվող նավթի սառեցման մասին համաձայնագիրը:

Նմանատիպ նյութեր