3472 դիտում
09:29 18-01-2016
Brent նավթի գինն իջել է 28 դոլարից իրանական պատժամիջոցների չեղարկումից հետո
Այսօր առավոտյան Brent էտալոն նավթի 1 բարելի գինը իջել է մինչև 27,67 ԱՄՆ դոլար, իսկ քիչ անց բարձրացել մինչև 28 ԱՄՆ դոլարի սահմանագիծը:
Այսպիսով, արձանագրվել է 2003 թվականից մինչև այսօր ամենացածր գինը, նշում է Reuters-ը՝ հավելելով, որ նավթային գնանկումը պայմանավորված է Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների չեղարկման, ինչպես նաև դրա ֆոնին աշխարհում նավթի հումքի հնարավոր գերավելցուկի հետ:
Նախօրեին իրանական պատժամիջոցների չեղարկումը փլուզեց Սաուդյան Արաբիայի բորսային ինդեքսը: Սաուդյան թագավորության գլխավոր ինդիկատոր Tadawul All-Share Index-ը (TASI) նվազել է 300 կետով՝ հասնելով 5500 կետին, իսկ սակարկվող բոլոր 167 ընկերությունների արժեթղթերի գինն ընկել է։
Իսկ Իրանի իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ պատժամիջոցների հանումից անմիջապես հետո նավթի արդյունահանման ծավալները հասցնելու են օրական մինչև 1,1 մլն բարելի:
Նմանատիպ նյութեր
1845 դիտում
10:28 24-08-2015
Brent նավթի գինն իջել է 45 դոլարից
2854 դիտում
10:18 07-01-2016
Brent նավթի գինն իջել է 34 ԱՄՆ դոլարից
3136 դիտում
12:05 05-05-2017
Brent նավթի գինն իջել է 47 դոլարից
Այս բաժնից
901 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1369 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
943 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել