Brent նավթի գինն իջել է 34 ԱՄՆ դոլարից
Հունվարի 7-ին նավթի համաշխարհային գները 2004 թվականից մինչ այսօր գրանցված ամենացած ցուցանիշը գերազանցել են:
Մոսկվայի ժամանակով ժամը 7-ին Brent էտալոն նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 2,13%-ով՝ կազմելով 1 բարելի դիմաց 33,50 ԱՄՆ դոլարի, WTI-ը Նյու Յորքի NYMEX բորսայում նվազել է 1,91%-ով և կազմել 1 բարելի դիմաց 33,32 ԱՄՆ դոլար:
Չինաստանի իշխանությունները ստիպված են եղել 15 րոպեով դադարեցնել երկրի առանցքային ֆինանսական շուկաների աշխատանքը, երբ գրանցվել է 5 % անկում: Աշխատանքի վերականգնումից հետո անկումը շարունակվել է և մինչև օրվա վերջ փակ են մնացել Շանհայի ու Շենչժենի բորսաները: Սա չինական շուկայում բորսաների աշխատանքի 2-րդ դադարեցումն է շաբաթվա սկիզբից մինչ այսօր: Իսկ Shanghai Somposite-ի ինդեքսն արդեն 12 %-ով ընկել է՝ վերջին 5 տարվա փոխարժեքի ամենացած ցուցանիշը գրանցելով՝ 6,5 յուան՝ ԱՄՆ 1 դոլարի դիմաց: