Բողոքի ցույց Ամստերդամում
Ապրիլի 8-ի երեկոյան Ամստերդամի Դամ հրապարակ էին հավաքվել հարյուրավոր նիդերլանդահայեր՝ դատապարտելու Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի: Միջոցառումը նախաձեռնել էր Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները: Այս մասին տեղեկանում ենք «Նիդերլանդական Օրագրից»:
Դեռ նախօրեին Նիդերլանդների խորհրդարանի Արտաքին Հարաբերությունների մշտական հանձնաժողովին էր փոխանցվել այն մտահոգությունները, որ Լեռնային Ղարաբաղի դեմ գործադրում է Ադրբեջանը: Արցախի ազատասիրական նկրտումներին չի կարող հակադրվել Ադրբեջանի ագրեսիվ, ծայրահեղ գործողությունները:
Ցույցի մասնակիցները կրում էին Ադրբեջանի ու Ալիևի նախահարձակ գործողությունները դատապարտող ցուցապաստառներ, այսպես կոչված իսլամական պետության ձեռագրին հատուկ, գազանաբարո մեթոդներով խոշտանգված անմեղ, ծեր ու անպաշտպան մարդկանց, երեխաների ու ավերված բնակավայրերի լուսանկարներ: «Ես եմ Արցախը», «Մենք ենք Արցախը» վանկարկում էին մասնակիցները:
Հնչեցին դատապարտող ելույթներ, կատարվեցին հայրենասիրական երգեր: Շատ մասնակիցներ ցանկություն ունեն դրամական միջոցներով իրենց ներդնումն ունենալ:
Փառք ու հավերժ հիշատակ նրանց, ովքեր ընկան Ազատ Արցախի համար:
Այսօր ավելի, քան երբեք սփյուռքն հայրենիքի կողքին է: