1891 դիտում
12:46 01-10-2014
Ամստերդամում սիրահար զույգերը կարող են իմանալ, թե համբույրի ժամանակ որքան մանրէ փոխանցեցին միմյանց
Երեկ Ամստերդամում բացվել է մանրէների ինտերակտիվ կենդանաբանական այգին, որն առաջինն է աշխարհում: Այս մասին հայտնել է France Presse-ը: Այն գտնվում է Artis քաղաքային կենդանաբանական այգու հարևանությամբ, որի տօրենը երկար տարիներ խորհել է կենդանաբանական այգու այցելուներին բնության ոչ միայն մակրո, այլև՝ միկրոմակարդակը ցուցադրելու գաղափարի շուրջ:
Մանրէների կենդանաբանական այգին հիշեցնում է լաբորատորիա: Այստեղ տեղադրված են բազմաթիվ մանրադիտակներ, որոնք միացված են մեծ էկրաններին: Այցելուները դրանց միջոցով կարող են հետևել մանրէների կյանքին: Միկրոօրգանիզմների բազմացումը ցուցադրվում է եռաչափ հատուկ մանրադիտակով: Ներկայացված է նաև Էբոլա վիրուսի հսկա մոդելը:
Բացի այդ, հատուկ սկաները ցույց է տալիս, թե ներկայումս որքան մանրէ է բնակվում այցելուի մարմնում և հենց կոնկրետ նրա որ մասում: Եվ վերջապես, սիրահար զույգերը կարող են համբուրվել և իմանալ, թե որքան մանրէ փոխանցեցին միմյանց համբույրի ժամանակ:
Նմանատիպ նյութեր
2232 դիտում
19:35 19-11-2014
Համբույրի ժամանակ փոխանցված բակտերիաներն օգտակար են
2035 դիտում
13:40 26-08-2015
Գիտնականները պարզել են՝ քանի տեսակ մանրէ կա տնային փոշու մեջ
Այս բաժնից
1183 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1462 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1123 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները