211652_close_icon
views-count1432 դիտում article-date 19:03 16-05-2014

Ամստերդամում տեղի է ունեցել «Հայկական կամրջի» անվանատախտակի բացման արարողությունը

Մայիսի 15-ին Ամստերդամի «Սուրբ հոգի» հայկական եկեղեցու հարևանությամբ տեղի ունեցավ դեպի եկեղեցին բերող կամրջի անվանատախտակի բացման արարողությունը: Ասենի «Արմենիա» միության նախագահ Նիկոլայ Ռոմաշչուկի ջանքերի շնորհիվ Ամստերդամի «Սուրբ հոգի» հայկական եկեղեցու հարևանությամբ գտնվող թիվ 293 կամուրջն Ամստերդամի քաղաքապետարանի որոշմամբ վերանվանվել է «Հայկական կամրջի»: Հայկական պատմական ներկայությունը հոլանդական հողում հավաստող արարողությունը Տերունական աղոթքով բացեց Տեր Տարոն քահանա Թադևոսյանը, որից հետո Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը և Ամստերդամի քաղաքապետարանի ներկայացուցիչ Ռոբ Կատեն բացեցին վերանվանված կամրջի անվանատախտակը: ՀՀ դեսպանը, շնորհակալություն հայտնելով Ամստերդամի քաղաքապետարանին` հայ համայնքի ցանկությանն ընդառաջելու և կամուրջն անվանափոխելու համար, պատվոգրեր և հուշանվերներ հանձնեց Ամստերդամի քաղաքապետարանի ներկայացուցիչներին:

Նմանատիպ նյութեր