Եգիպտոսն իր 2 կղզիները փոխանցել է Սաուդյան Արաբիային
Եգիպտոսը փոխանցել է Սաուդյան Արաբիային իր տարածքոի մի մասը` Տիրան և Սանաֆիր վիճելի կղզիները: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի իշխանությունները պետությունների միջև ծովային սահմանի սահմանազատման մասին համաձայնագիր են ստորագրել, ըստ որի` Կարմիր ծովի` վերջին տասնյակ տարիների ընթացքում վիճելի համարվող կղզիները անցել են Սաուդյան Արաբիային:
Հաղորդվում է, որ այդ հարցի շուրջ բանակցություններն ընթանում էին վերջին 6 տարվա ընթացքում: