ԱՄՆ-ի Տեխաս նահանգում տղամարդը կրակոցներ է արձակել հայտնի սուպերմարկետում. զոհերի թիվը հասել է 2 տասնյակի. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ամերիկյան Տեխաս նահանգի Էլ-Պասո քաղաքում գործող հայտնի Walmart սուպերմարկետների ցանցերից մեկում ողբերգություն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է CNN-ը, Պատրիկ Կրուիզիսը իր մոտ եղած հրազենից կրակոցներ է արձակել մարդկանց վրա, ինչի հետևանքով զոհվել է 20 մարդ, վիրավորների թիվը հասնում է 26-ի։
Նահանգապետ Դեն Պատրիկի խոսքով՝ մինչ կրակոցներ արձակելը, 21-ամյա հանցագործը սոցցանցերում իր աջակցությունն էր հայտնել մեկ այլ հանցագործի՝ Բրեթեն Հարրս Թարրանթին, ով այս տարվա մարտ ամսին նորզելանդական Կրայսչերչե քաղաքում կրակոցներ էր արձակել մարդկանց ուղղությամբ։