211652_close_icon
views-count11359 դիտում article-date 15:24 07-04-2016

Ալավերդու թիվ 1 մանկապարտեզի սաները ևս միացան առաջնագծում գտնվող մեր զինվորների համար կազմակերպվող օգնությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 7-ին, Ալավերդի քաղաքի թիվ 1 մանկապարտեզի սաներն իրենց հետ մանկապարտեզ էին բերել սնունդ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ՝ ատամի մածուկ, խոզանակ, օճառ, սափրվելու պարագաներ, գուլպաներ և այլն: Փոքրիկները ցանկանում էին, որպեսզի սնունդը և մնացած պարագաները հանձնվեն սահմանին գտնվող ու իրենց հանգիստն ապահովող մեր զինվորներին: Մանկապարտեզի տնօրինությունը և երեխաներն այցելեցին Ալավերդու Երևանյան խճուղի, որտեղ կազմակերպվում է օգնություն և մարդիկ իրենց հնարավորության սահմաններում գնած ապրանքներն ու սնունդն են փոխանցում մեր զինվորների համար: Գալիս էին նույնիսկ սոցիալապես շատ ծանր պայմաններում ապրող քաղաքացիներ և առաջարկում էին իրենց հագուստները: Նախաձեռնության կազմակերպիչները նշեցին, որ եթե հասցնեն մի ամբողջ բեռնատար լցնել օգնության պարագաներով, ապա անմիջապես մեքենան կշարժվի դեպի Արցախ, իսկ եթե ոչ, ապա սահմանային գոտի կուղարկվի առայժմ այն, ինչ հավաքվել է: Ալավերդու Պետական քոլեջի բանկային գործ մասնագիտության առաջին կուրսի ուսանողներն էլ, բացի օգնությունից, փոխանցեցին երկտող՝ ուղղված սահմանին ադրբեջանական զորքի հետ կռիվ տվող մեր զինվորներին: Նրանում ասված է. «Ողջունում ենք Ձեզ, հայ զինվորներ, Մեր խիզախ պաշտպաններ, Այդտեղ՝ սահմանին ոգով անպարտ մնացեք Ու մինչև Բաքու առաջ գնացեք, Բայց հիշեք, տանը Ձեզ սպասող կա, Գիշերները արցունքն աչքերին, սերը՝ սրտում Ձեզ համար աղոթող ու Ձեզ սիրող կա: Մենք Ձեր կողքին ենք մեր աղոթքներով»: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+

Նմանատիպ նյութեր