Ալավերդու թիվ 6 մանկապարտեզի սաներն իրենց ամանորյա ելույթով զարմացրեցին քաղաքապետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի թիվ 6 մանկապարտեզում տոնական միջոցառում էր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը հյուրընկալվել էր մանկապարտեզում, որտեղ երեխաները կատարեցին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնին նվիրված երգեր և բանաստեղծություններ, այնուհետև այցելեց Ձմեռ պապը և բարեմաղթանքներից հետո բաժանեց ավանդական նվերները:
Միջոցառման ավարտին շուրջպար բռնեցին մանկապարտեզի սաները, ծնողներն ու անգամ քաղաքապետը, ինչը հավերժացվեց ֆոտոխցիկով:
Քաղաքապետը շնորհավորեց երեխաների Ամանորը՝ ցանկանալով նրանց խաղաղ երկինք և անհոգ մանկություն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի