211652_close_icon
views-count2808 դիտում article-date 13:01 07-04-2016

Ի տարբերություն հակառակորդի՝ մենք չենք կռվում կանանց և երեխաների հետ. ԼՂՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարի արտահայտած այն միտքը, որ "ի տարբերություն հակառակորդի՝ մենք չենք կռվում կանանց և երեխաների հետ", թերևս, կարելի է համարել ցինիկության գագաթնակետ, մանավանդ, եթե դիտում ենք այս լուսանկարը… Իսկ լուսանկարում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի տարեցներ Վալերա և Ռազմելա Խալափյաններն են, որոնց Ադրբեջանի "հումանիստ" նախարար Հասանովի ղեկվարած "հզոր բանակի" ասկյարները բարբարոսաբար գնդակահարել, իսկ այնուհետև վայրենի մոլուցքով կտրել են նրանց ականջները… Այսքանից հետո, թե ով է "կռվում կանանց և երեխաների հետ" և ազնվության ինչպիսի որակներով է օժտված նախկին ոստիկանապետ, իսկ այսօր իրեն պաշտպանության նախարար համարող Զաքիր Ասկեր օղլու Հասանովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կխնդրեինք դատել փաստերով: [b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն [/b] [img]/ups/images/0177217001460019267447395.jpg[/img]

Նմանատիպ նյութեր